Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդն ու վիրավորը ազգականներ են

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում.  վարորդն ու վիրավորը ազգականներ են

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Սիփան Քարամյանը իր վարած Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով Երանոս բնակավայրի «Սարի խաչ» կոչվող տարածք ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևկելեի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ս. Քարամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ազգականներ են: