Դավիթ Տոնոյանի և մյուսների մասով քրգործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան

Դավիթ Տոնոյանի և մյուսների մասով քրգործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն առաջիկայում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ չի քննվի։Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ գործը դեռևս վերաբաշխման չի հանձնվել, ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ հետագա քննության։

Գործը դեռևս դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում չէ, հետևաբար, ըստ գործող կարգավորումների, ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին։

Հակակոռուպցիոն դատարանը, թեև արդեն ըստ էության ձևավորվել է, ՀՀ նախագահն արդեն իսկ ստորագրել է հրամանագրեր՝ Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներ նշանակելու մասին, սակայն դատավորների երդմնակալության արարողությունը դեռևս չի եղել, հետևաբար, դատարանը փաստացի դեռևս չի գործում։

Ըստ այդմ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը դատավոր Մանվել Շահվերդյանը հետաձգել է՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների երդմնակալության արարողության օրը հայտնի կլինի, ինչից հետո կքննարկվի ընդդատության հարցը։