Առնվազն 2 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել Ֆլորիդայում Հելոունի ժամանակ հրաձգության հետևանքով (տեսանյութ)

Առնվազն 2 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել Ֆլորիդայի Տամպա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Գրել է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հելոուինի տոնակատարության ժամանակ, երբ փողոցում երկու խմբերի միջև բռնկված զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներից մեկը կրակ է բացել։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ Հելոուինի հագուստներով խմում և խոսում փողոցում, երբ հնչում են կրակոցներ:
Ոստիկանությունը դեռևս պարզում է երկու խմբերի միջև ծեծկռտուքի պատճառները:
Առաջին տեսանյութն այստեղ։
Երկրորդ տեսանյութն այստեղ։