Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ

Նենսի  Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ  ՊՆ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին  իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու,  սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:  

Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների  համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: