Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գերազանցել (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասսրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է Սաուդյան Արաբիայի լիգայի 5-ամյա ռեկորդը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
Այս գիշեր «Ալ Իթթիհադի» դեմ դուբլից հետո պորտուգալացին դարձրել է 35 գոլի հեղինակ՝ ավարտելով 2023/24 մրցաշրջանը որպես լիգայի առաջատար ռմբարկու։ Նա 31 խաղում դարձել է 35 գնդակի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այս խաղում հաղթել է Ռոնալդուի թիմը 4-2 հաշվով։
Նախորդ ռեկորդը եղել է 2018/19 մրցաշրջանում։ Այն ժամանակ «Ալ Նասսրի» մարոկացի հարձակվող Աբդեռազակ Համդալլան 26 խաղում դարձել էր 34 գնդակի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Մարոկացին այժմ հանդես է գալիս «Ալ Իթթիհադի» կազմում։
Կրիշտիանու Ռոնալդուն նաև առաջին խաղացողն է, ով երբևէ դարձել է 4 տարբեր առաջնությունների լավագույն ռմբարկու՝
Իսպանիայի Լա Լիգա (3 անգամ)
Իտալիայի Սերիա Ա
Անգլիայի Պրեմիեր լիգա
Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգա
Տեսանյութն այստեղ