ՊՍԺ-ն 15-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը․ «Լիոնը» պարտվեց

ՊՍԺ-ն 15-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը․ «Լիոնը» պարտվեց

ՊՍԺ-ն 15-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը:

Եզրափակիչում «Պարի Սեն Ժերմենը» 2-1 հաղթեց «Լիոնին»։ Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց հարձակվող Ուսման Դեմբելեն։ 34'-ին կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հաշիվը դարձրեց 2-0։ «Լիոնին» 55'-ին հաջողվեց կրճատել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ պաշտպան Ջեյք Օ'Բրայենը։

Այսպիսով, փարիզյան ակումբը ոսկե դուբլ ձևակերպեց 2023/24 մրցաշրջանի համար։

Սա Ֆրանսիայի ավագ Կիլիան Մբապեի վերջին պաշտոնական խաղն էր փարիզյան ակումբի կազմում։ Այս ամառ նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։