Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել

Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել

Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: Այս մասին տեղեկությունը տարածել է Եվրոպական միության գործադիր իշխանությունը՝ Եվրոպական հանձնաժողովը։

ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները: 

Որոշմանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը. «Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Խորհուրդը Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ, և ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ վերջինս համապատասխանի անդամակցությանն անհրաժեշտ չափանիշներին: Խորհուրդը հանձնաժողով է հրավիրել մինչև մարտ ամիս զեկույց պատրաստելու համար»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ ու նշել․ «Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ»: