Տնային տնտեսուհին բացահայտել է խունացած հագուստի թարմությունը վերականգնելու պարզ միջոց

Տնային տնտեսուհին բացահայտել է խունացած հագուստի թարմությունը վերականգնելու պարզ միջոց

Մելբուռնցի բլոգեր և տնային տնտեսուհի Շանթել Իբբոտսոնը պարզ միջոց է բացահայտել խունացած հագուստի թարմությունը վերադարձնելու համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա TikTok էջում, որն ունի մոտ 1,5 միլիոն բաժանորդ։

Տեսանյութի սկզբում ավստրալացին տաք ջրով տարայի մեջ շապիկ է տեղադրել, որը բազմիցս մաշվելու պատճառով մոխրագույն էր դարձել։ Այնուհետև նա դրա մեջ լցրել է քառորդ բաժակ ջրածնի պերօքսիդ և մեկ բաժակ խմորի սոդա: Տնային տնտեսուհին շապիկը թողել է մեկ ժամ թրմվի, ապա դրել լվացքի մեքենայի մեջ։

Ըստ ինֆլյուենսերի՝ այս բաղադրիչներն օգնում են գործվածքը պայծառացնել ու թարմություն հաղորդել։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ եթե հագուստի վրա յուղի բիծ կա, ապա խառնուրդին կարելի է ավելացնել մեկ թեյի գդալ աման լվացող միջոց։