Բժիշկը նշել է գարնանը վտանգավոր կոսմետիկ պրոցեդուրաները

Բժիշկը նշել է գարնանը վտանգավոր կոսմետիկ պրոցեդուրաները

Գարնանը խորհուրդ չի տրվում կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ, որոնք վնասում են մաշկը, քանի որ կա բարդությունների զարգացման վտանգ, որոնց հետեւանքները դժվար կամ անհնար կլինի վերացնել։ Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել էկոսմետոլոգ, մաշկավեներոլոգ Աննա Մուսելի Շուքանը։

Բժիշկը գարնան ամենավտանգավոր պրոցեդուրաներից համարել է լազերային վերականգնումը, խորը պիլինգը, սպիների, ցիկտրիկների և պապիլոմաների հեռացումը: Նրա խոսքով՝ այս պրոցեդուրաները վնասում են մաշկը՝ դարձնելով այն ավելի խոցելի ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել տարիքային բծերի առաջացմանը, որոնց հեռացումը մեծ ժամանակ ու ջանք կպահանջի։ «Եվ դա փաստ չէ, որ մենք կկարողանանք դրանք ամբողջությամբ հեռացնել»,- զգուշացրել է կոսմետոլոգը։

Բժիշկն ընդգծել է, որ ձմռանից հետո մաշկը սնուցման ու պաշտպանության կարիք ունի, ուստի այս ընթացքում ավելի լավ է հրաժարվել արմատական պրոցեդուրաներից՝ հօգուտ ավելի նուրբ մանիպուլյացիաների։

 Մասնագետը խորհուրդ է տվել փորձել նոր սերնդի պիլինգներ, որոնք մեծ վնասվածքներ ու դերմաբրազիա չեն առաջացնում։