Ուկրաինական զորքերը փորձել են հարձակվել Ղրիմի վրա

Ուկրաինական զորքերը փորձել են հարձակվել Ղրիմի վրա՝ օգտագործելով հարվածային տարբերակի փոխարկված С-200 համալիրի հրթիռը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ «Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում Կիևի ռեժիմը Ղրիմի տարածքում հարվածային տարբերակի վերածված S-200 զենիթահրթիռով ահաբեկչության փորձ է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՕՊ համակարգերը օպերատիվորեն հայտնաբերել և ոչնչացրել են օդում գտնվող թիրախը, նշել են գերատեսչությունում։