73 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը

73 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ամստերդամի «Այաքսի» և Հոլանդիայի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը:

Նա լեգենդար «Այաքսի» կազմից է եղել, որն իրար հետևից 3 մրցաշրջան հաղթել էր Եվրոպական չեմպիոնների գավաթը (ներկայումս՝ Չեմպիոնների լիգա)։

Նա Նիդեռլանդների հավաքականում է եղել, որը 1974 և 1978 թվականներին Աշխարհի առաջնություններում դարձել էր փոխչեմպիոն։ Նեեսկենսը համարվում է բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկը: