Մուշում մինչև տարվա վերջ ցույցերի, նստացույցերի, բողոքի ակցիների, քայլերթերի արգելք է դրվել

Մուշում մինչև տարվա վերջ ցույցերի, նստացույցերի, բողոքի ակցիների, քայլերթերի արգելք է դրվել

Թուրքիայում Մուշի նահանգապետարանը մինչև տարվերջ արգելք է դրել  որոշակի բնույթի հանրային միջոցառումների կազմակերպման վրա։ Մասնավորապես արգելվում է քաղաքում կազմակերպել ցույցեր, նստացույցեր, բողոքի ակցիներ, քայլերթեր, տեղադրել պաստառների, նստացույցներ, գրում է ermenihaber.am-ը։

Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ներքին և անդրսահմանյան օպերացիներ է իրականացնում ահաբեկչության դեմ, իսկ մասսայական վայրերը կարող են ընտրվել որպես թիրախային կետ ահաբեկչական գործողությունների համար։ Ուստի անհրաժեշտ է կանխել բազմամարդ հավաքներն ու ապահովել սեփական քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգությունը։