Նախարարություն եմ մտել, 2-ը մանիկյուռ էին քսում, 1-ը՝ «շարիկ գլորում»․ ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը ներկայացնող ֆինանսների նախարար Վահան Հովհաննիսյանին իր դժգոհությունը հայտնեց նախարարություններից մեկի աշխատանքի վերաբերյալ։

«Երկու օր առաջ նախարարություններից մեկում էի, չեմ ասի՝ որ նախարարությունն է, բաժին եմ մտել, որտեղ նստած են հինգ աշխատակից, որից եկրուսը մանիկյուր են քսում, մեկը «շարիկ է գլորում», մյուս երկուսն էլ քեզ են նայում»,- նշեց նա։

Ըստ նրա՝ գոնե այդ երկուսը, որ մտնող-դուրս եկողի դեմքին են նայում, այլ աշխատանքներ էլ անեն։

Մանրամասները՝ տեսանյութում։