Ծեծկռտուք Մոսկվայի կենտրոնում. Դերասան Պավել Պրիլուչնին վիճել է լրագրողի հետ

Դերասան Պավել Պրիլուչնին Մոսկվայի կենտրոնում հարձակվել է լրագրողի վրա, ով նրան նկարահանել է տեսախցիկով։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքի կայքում։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է արտիստը կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի եւ զոքանչի՝ Գայանեի հետ դուրս է եկել կինոթատրոնից։ Տեսնելով տաքսին, որը կանգնած էր իր մեքենայի կողքին՝ Պրիլուչնին մոտեցել է վիճաբանելու վարորդի հետ։ Նա հուզված թափահարել է ձեռքերը եւ տաքսու վարորդին խնդրել հեռանալ։ Այս ամենը տեղի է ունեցել մինչ այն պահը, երբ դերասանը նկատել է, որ կոնֆլիկտը ֆիքսել է տեսախցիկը։ Այնուհետեւ Պրիլուչնին մոտեցել է լրագրողին՝ ձայնագրությունը հեռացնելու խնդրանքով։
Թվում էր, թե զրույցից հետո արտիստն ու օպերատորը խաղաղ են բաժանվել։ Սակայն Պրիլուչնին վերադարձել է եւ բռնել նրա կրծքից։ Լրագրողին ստիպել են անջատել տեսախցիկը, որը շարունակել է արձանագրել տեղի ունեցողը։ Տեսանյութում քիչ բան է ֆիքսված, բայց ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է Պրիլուչնին անպարկեշտ արտահայտություններով սպառնում օպերատորին: Ավելի ուշ տեսանյութը հեռացնելու պահանջներին միացել է դերասանի կինը՝ Զեփյուռը։ Նկատելով անցորդներին, ովքեր ուշադրություն են դարձրել միջադեպին, Պրիլուչնին հեռացել է։
Աղբյուրը՝ Gazeta.ru
NEWS.am STYLE