Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ավարտել է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Այն տևել է շուրջ 2.5 ժամ:
Վարչապետ Փաշինյանը մինչ այդ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը: Զրուցակիցները քննարկել են եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: