Պուտինը մանրամասներ է հայտնել Ռաիսիի հետ առաջիկա բանակցություններից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ քննարկելու է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը։
«Նախագծերից մեկը, որը մենք այժմ կքննարկենք մեր հյուրի հետ, ով արդեն ժամանել է Մոսկվա, դա նաև Հյուսիս-Հարավ միջանցքն է»,- ասել է Պուտինը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Պուտինը հինգշաբթի օրը Մոսկվայում կհանդիպի Ռաիսիի հետ, առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև կխոսեն միջազգային և տարածաշրջանային խնդիրների մասին։ Բանակցությունները տեղի կունենան ինչպես պատվիրակությունների ներկայությամբ, այնպես էլ անհատական՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։