Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում

Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում։

Նախօրեին տեղեկություններ հայտնվեցին, որ նա դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդի» ցածր ակտիվությունից և այդ պատճառով կարող է հեռանալ։

Բայց Sky Sports-ի տեղեկություններով պորտուգալացին մտադիր չէ փոխել թիմը և հուլիսի սկզբին կսկսի մարզումները «Մանչսթեր Յունայթեդի» հետ: Անցած մրցաշրջանում Ռոնալդուն թիմի կազմում անցկացրած 39 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: