Պերու-Կանադա հանդիպման ժամանակ եզրային մրցավարը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթի Պերու-Կանադա հանդիպման ժամանակ եզրային մրցավարը կորցրել է գիտակցությունը։
Առաջինը դա նկատել է կանադացի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն, ով անմիջապես շտապել է օգնության։ Մրցավար Ումբերտո Պանյոխն արագ ուշքի է եկել, սակայն նրան պատգարակով տարել են բուժօգնության։
Հանդիպումն անցել է 32 աստիճան շոգի պայմաններում, և մրցավարն ամբողջ ժամանակ կանգնած է եղել խաղադաշտի արևոտ կողմում։
Կադրերն այստեղ