Հետաքրքիր փաստեր․ ինչու՞ են մարմնի ջերմաստիճանը արևմուտքում չափում բերանում, իսկ մեզ մոտ՝ թևատակում

Ամենայն հավանականությամբ ֆիլմերում տեսել եք, ինչպես են ջերմաչափ դրել բերանում՝ մարմնի ջերմաստիճանը չափելու համար։ Ու բնականաբար հարց է առաջացել․ Իսկ ինչու՞ ենք մենք ջերմաստիճանը չափում թևատակերի տակ ջերմաչափ դնելով։
MediaHub.am-ն, այսուհետ, կօգնի գտնել այս և այլ հետաքրքրիր հարցերի պատասխաններ ու փաստեր։
Սկսենք տեսությունից։ Ամենաճիշտը ջերմաստիճանի չափումն է մարմնի այն կետում, որն ամենամոտն է այն վայրին, որտեղ այն կայուն է։ Նման դասական վայրեր համարվում են թևատակը, լեզվի տակ և ուղիղ աղիքը։
Չափման ամենաճիշտ ձևը ուղիղ աղիքում է և այն կիրառվում է ամբողջ աշխարհում։
Ամենից հաճախ նորածինների ջերմաստիճանը որոշվում է հետանցքային մեթոդով, քանի որ փոքր երեխան դեռ չի կարող ջերմաչափը պահել լեզվի տակ կամ ձեռքով սեղմել այն մարմնին: Մեթոդը կիրառվում է նաև մեծահասակների մոտ, երբ ախտորոշման նպատակով անհրաժեշտ է ստանալ առավել ճշգրիտ ցուցանիշներ։
Բերան - Մարդու մարմինը կարող է գերտաքանալ, օրինակ, երբ նա պառկել է վերմակի տակ, և դա կազդի ցուցումների ճշգրտության վրա։ Բայց բերանի խոռոչում ջերմաստիճանը միշտ մշտական է և միևնույն ժամանակ ամենահամապատասխանը իրականությանը։
Լեզվի տակ չափելու մեկ այլ առավելություն արագությունն է: Միջին հաշվով դա տևում է ընդամենը 1-2 րոպե, և ոչ թե 5, ինչպես թևատակերի տակ։ Նման մանիպուլյացիայի համար պետք չէ մերկանալ։
- ինչու՞ այդ դեպքում մեզ մոտ չափում են ոչ ամենաճիշտ, ոչ ամենահարմար և ոչ ամենաարագ ձևով։
Թևի տակ մարմնի ջերմաստիճանը չափելու ավանդույթը, որը զարմացնում է թե՛ ամերիկացիներին, թե՛ եվրոպացիներին, եկել է դեռևս խորհրդային ժամանակներից։ Հիվանդանոցներում մեծ հերթեր էին, իսկ ջերմաչափերը քիչ էին, ու ամեն հիվանդից հետո դժվար էր դրանք ախտահանել։ Հետևաբար, ԽՍՀՄ բժիշկներն իրենց համար ընտրեցին երրորդ առաջարկվող կետը, ոչ թե ամենաճշգրիտը, այլ ամենաքիչ անհանգիստը։
Ոչ ոքի չէր անհանգստացնում այն փաստը, որ ջերմաստիճանի ցուցումների ճշգրտությունը բարձր չէր. բժիշկներին բավական էր իմանալ, որ այն նորմալ է կամ բարձր: Տանը մարդիկ սկսել են չափել ջերմաստիճանը թևատակերի տակ, առանցքային հատվածում, քանի որ դա տեսել են հիվանդանոցում։ Տրամաբանական չէ՞ կրկնել այն, ինչ անում են որակյալ բուժաշխատողները։
Իսկ գիտե՞ք, որ ջերմաչափը կարող է լինել ոչ միայն ձանձրալի սարք, այլև իսկական հրաշք և նույնիսկ արվեստի գործ: Չե՞ք հավատում։ Հաջորդիվ կներկայացնենք՝ թե ինչպես․․․