Սյունիքում արցախցիներին անհատույց տներ են տրամադրում, չեն ցանկանում․ Արմեն Խաչատրյան
Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ ապաստան գտան ՀՀ-ում։ Կառավարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ օր առաջ լուծելու մեր արցախցիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, առողջապահական խնդիրները։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի և Տեղ համայնքի մեր բնակչությանը, մասնավորապես երիտասարդներին և պատանիներին, որոնք օր ու գիշեր սատար են կանգնել մեր արցախցիներին և ամեն ինչ արել են նրանց հոգսը թեթևացնելու և ցավը կիսելու համար»,- ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ իր ելույթն այլ նպատակ ունի։
«Վերջերս Սյունիքում նկատեցի, որ յուրաքանչյուր գյուղում տասնյակ ազատ տներ կան, իրենց տնամերձ այգիներով, որոնք համայնքի ղեկավարները պատրաստ են տրամադրել մեր արցախցիներին։ Բայց, ցավոք, մեր արցախցիները չեն շտապում գնալ և այդ բնակարանները զբաղեցնել: Դրանք անհատուց են տրամադրվում, բայց քչերն են օգտվում այդ առավելությունից»,- նշեց պատգամավորը։
Խաչատրյանը կոչ արեց հնարավորինս բնակություն հաստատել այդ գյուղերում։
Մանրամասները՝ տեսանյութում