Հայի նկատմամբ բռնություն կիրառած 2 ադրբեջանցի դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Հայի նկատմամբ բռնություն կիրառած 2 ադրբեջանցի դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Ուկրաինայի դատարանն Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբխան Գուլիևին, դատապարտել է 8 տարվա ազատազրկման։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նրանք մեղավոր են ճանաչվել առևանգման, խուլիգանության և զենք-զինամթերք պահելու համար։

Ադրբեջանցիները կալանավորվել են 2021 թվականի հունիսին՝ Կիևում։ Հաղորդվում է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ: