Մոսկվան այժմ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ շրջան է ապրում․ Պեսկով

Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այդ բարդ շրջանը հաջողությամբ կանցնենք: Ասել է Ռուսաստանի նախագահի մամուկի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան այժմ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ շրջան է ապրում, մինչդեռ ՌԴ-ում ապրող հայերի տնտեսական ակտիվությունը Հանրապետության ընդհանուր բյուջեում շատ մեծ տոկոս է կազմում»,- ասել է Պեսկովը aif.ru- ին հետ հարցազրույցում։
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է տարեկան մի քանի միլիարդ դոլարին։
Կրեմլի խոսնակը նշել է, որ կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը, և որ դրանք պետք է խիստ սահմանափակվեն, «քանի որ այն չի կարող կայունություն ու բարգավաճում բերել»։