Աղբյուրը մեկն է՝ սպառողի գրպան. ջուրը թանկացավ

Աղբյուրը մեկն է՝ սպառողի գրպան. ջուրը թանկացավ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր քննարկվում է ջրի սակագնի բարձրացման հարցը։

«Մենք հերթական անգամ քննարկում ենք սակագնի բարձրացման հարցը։ Ուզում եմ շեշտել՝ համակարգի պահպանությունը, համակարգի անվտանգությունը, ծախսերը, պետական սուբսիդիաները, բոլորի աղբյուրը մեկն է՝ սպառողի գրպան: Եվ եթե անգամ պետությունը սուբսիադավորում է, նորից մեր գրպանից է սուբսիդավորում»,- իր խոսքում նշեց Սպառողների ասոցիացիայի ներկայացուցիչ Համլետ Պողոսյանը։

Ըստ նրա՝ այն երևույթները, որոնք ազդում են սակագնի վրա, շատ են, բայց երկու գործոն էլ կա՝ վաճառված ջրի ծավալն ու կորուստների նվազումը։

«Մոնիթորինգի արդյունքները չեն բավարարում, որովհետև 400 սուբյեկտից, որոնք ուսումնասիրվել են, 300-ում հայտնաբերվել է այս կամ այն թերությունը»,-ամփոփեց Պողոսյանը։

Նշենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա շուրջ 8,5 դրամով` 200 դրամից դառնալով 208.5 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։