Ինչու Կապանում դեռևս չի գործում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը

Թե ինչու Կապանում դեռևս չի գործում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի ժամանակ»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան։