Պուտինը Facebook-ի և Instagram-ի հետ կապված օրենք է ստորագրել

Պուտինը Facebook-ի և Instagram-ի հետ կապված օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում անցանկալի կազմակերպությունների ռեսուրսներով գովազդի տարածումը, գրել են ԶԼՄ-ները։

Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի և արգելված ռեսուրսներով գովազդն արգելող օրենքը տարածվում է Facebook և Instagram սոցցանցերի վրա։

Օրենքի ստորագրումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, արգելվում է այդ ռեսուրսների վրա գովազդ տարածել։

Ֆիզիկական անձանց համար գովազդի համար պատասխանատվությունը կլինի 2 հազարից մինչև 2,5 հազար ռուբլի, պաշտոնյաների համար՝ 4 հազարից 20 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 100 հազարից 500 հազար ռուբլի: