Բելգորոդի մարզում «Սու-25» ռազմական ինքնաթիռ է կործանվել

Բելգորոդի մարզում «Սու-25» ռազմական ինքնաթիռ է կործանվել

Բելգորոդի մարզում պլանային ուսումնամարզական թռիչք կատարող ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին։

«Հունիսի 17-ին Բելգորոդի մարզում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ «Սու-25» ինքնաթիռ է կործանվել։ Վթարը տեղի է ունեցել Կորոչանսկի շրջանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծերին եւ ընկել գետնին»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ օդաչուին հաջողվել է կատապուլտացվել, նա ողջ է։ Գետնին բախվելուց ինքնաթիռը հրկիզվել է ։

Իր հերթին, Արեւմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Սու-25» ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ Ներկա պահին տեղում աշխատում է ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։ Օդաչուի կյանքին վտանգ չի սպառնում: