Կառավարությունը խրախուսում է, բայց չի «պարտադրում» երեխաներ ունենալ

Քրդերը շնորհակալ ենք ձեզ, պարոն Փաշինյան, որ դուք շնորհավորել եք զարթոնքի տոնի առթիվ։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց Կնյազ Հասանովը՝ հիշեցնելով, որ այս օրերին քրդական համայնքը նշում է Նովրուզը։

Նա ներկայացրեց, թե որն է տոնի խորհուրդը։

«Ես այս բարձր ամբիոնից ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեր տոնը շնորհավորելու համար»,- նշեց նա, ապա հնչեցին շնորհակալություններ։

Այս խոսքից հետո նա հարց ուղղեց Կառավարությանը՝ նշելով, որ դեռ խորհրդային տարիներին 10 և ավելի երեխա ունեցող մայրերը պարգևատրվում էին «Հերոսուհի մայր» մեդալով․ դա նրանց ոգևորում էր։ Իսկ հիմա, ըստ Հասանովի, այդ մեդալը կորցրել է իր ուժը։

«Այսօր մեր Կառավարությունը խրախուսում է, որ մարդիկ ունենան շատ զավակներ, բայց քչերն են ունենում շատ երեխաներ։ Առաջարկում եմ վերականգնել այդ կոչումը»,- ասաց նա։

Հասանովի խոսքին արձագանքեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ Կառավարության ծրագրով պետք է ընդունվի ծնելիության աճի ռազմավարություն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։