Ասացի՝ էդ անասունին ասա, թող տեսանյութը հանի․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրապարակման մասին

Դու լսում ես՝ պատերազմ է, իսկ երկրի ղեկավարը բանաստեղծություն է հրապարակում, հետո էլ տանկերի տեղաշարժի վիդեո է տեղադրում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ կիսվելով իր ցավով, երբ 44-օրյա պատերազմի առաջին օրն էր, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում բանաստեղծություն էր գրել։

Մանուկյանը պատմեց՝ ինչպես է զանգել Արթուրին (ըստ երևույթին՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին նկատի ունի- խմբ.), և հորդորել, որ Փաշինյանը տեսանյութը հեռացնի։

«Ասացի՝ էդ անասունին ասա, թող էդ տեսանյութը հանի, չի կարելի զորքերի տեղաշարժը նկարել»,- պատմեց Մանուկյանը։

Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը պատրաստ եղել պատերազմին։

Մանրամասները՝ տեսանյութում