Հիմնանորոգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվել է շահագործման

Հիմնանորոգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվել է շահագործման

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման:

Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: