Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակչում են

Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը անցել են եզրափակիչ փուլ:

Վաղը պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: