Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը փակ կլինի

Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից հաղորդում են․

«Նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։

Որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից»: