Արցախի ԱԺ-ն նոր նախագահ ունի․ ընդդիմադիր Իշխանյանն ընտրվեց

Արցախի ԱԺ-ն նոր նախագահ ունի․ ընդդիմադիր Իշխանյանն ընտրվեց

Քիչ առաջ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։

Արցախի ԱԺ-ից MediaHub.am-ին հայտնեցին, որ Իշխանյանի օգտին է քվեարկել 22 պատգամավոր։ Դեմ ձայների թիվը եղել է 9:

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։