Այսօր Հայ եկեղեցին նշում է Միջինքը

Այսօր Հայ եկեղեցին նշում է Միջինքը

Մեծ Պահքի 24-րդ օրը (այս տարի մեկնարկել է փետրվարի 28-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա: