Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղի բնակավայրեր․ այսօր հերթը Խնածախինն ու Վաղատուրինն էր

Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղի բնակավայրեր․ այսօր հերթը Խնածախինն ու Վաղատուրինն էր

Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։ Հաղորդում են մարզպետարանից։ 

Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին:

Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։

Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։

Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ Ղազարյանին։

Մարզպետի վաղվա աշխատանքային օրակարգում այցերն են Կոռնիձոր և Քարաշեն։