Քանի՞ ճաշի գդալ ձիթապտղի յուղ պետք է ուտել երկարակեցության և սրտի առողջության համար

Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի տեղեկագրում հրապարակված հետազոտության՝ նրանք, ովքեր օրական կես ճաշի գդալ ձիթապտղի յուղ են ուտում, 15%-ով ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից և 21%-ով ավելի քիչ են տառապում սրտի իշեմիկ հիվանդությամբ:
Իսկ նրանց մոտ, ովքեր կարագը, մարգարինը կամ մայոնեզը փոխարինել են ընդամենը մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղով, այդ հիվանդությունների դեպքերը նվազել են ևս 5-7%-ով։
Նոր հետազոտությունը նաև ենթադրում է ուղղակի կապ ձիթապտղի յուղի սպառման և կյանքի տեւողության միջև: Դիտարկումներն իրականացվել են 28 տարվա ընթացքում։ Պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր կերել են ամենաշատ ձիթապտղի յուղը (օրական ավելի քան կես ճաշի գդալ կամ 7 գրամ), ունեցել են սիրտ-անոթային հիվանդություններից մահվան 19%, քաղցկեղից մահվան 17%-ով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններ (օրինակ՝ Պարկինսոնի կամ Ալցհեյմերի հիվանդությունը) – 29%-ով ավելի ցածր ռիսկ, քան այն մարդկանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն օգտագործել այս ապրանքը կամ չափազանց հազվադեպ են օգտագործել այն։