Հիսուսի արձանը կկանգնեցվի՞․ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Հատիսում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելուն։

Նա նշեց, որ իրենք հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ տեղում իրականացված հնավայրերի պեղումներ պիտի իրականացվեն։

«Մեր տեղեկություններով՝ պեղումների համաձայնագիր է ստորագրվել «Ծառուկյան» հիմնադրամի հետ։ Համապատասխան եղանակային պայմանների լինելուն պես դրանք իրականացվելու են։ Հուշագրով ամրագրված է՝ անկախ նրանից, թե ինչ կպեղվի, մասնագիտական գնահատական կտրվի։ Մենք առաջին հերթին խոսում ենք մշակութային հուշարձանի նշանակության մասին»,- նկատեց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։