Վրաստանի ազգային հավաքականը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամից խոշոր գումար կստանա

Վրաստանի ազգային հավաքականը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամից խոշոր գումար կստանա

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամից կստանա 30 միլիոն լարի (10,6 միլիոն դոլար) Եվրոպայի առաջնությունում խմբից դուրս գալու համար։

«Կարտու» հիմնադրամը նաև թիմին կպարգևատրի 30 միլիոն լարի Եվրոպայի առաջնությունում յուրաքանչյուր հաջորդ հաղթանակի համար, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Վրաստանի կառավարության որոշմամբ Գերմանիայում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Վրաստանի ֆուտբոլի հավաքականի բոնուսը 850 հազար լարիից բարձրացվել էր 3 միլիոն լարիի (մոտ 1,1 միլիոն դոլար)։

Լուսանկարներն ու տեսանյութերն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub