Սեպտեմբերի 26-ի երեկոյից մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում․ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում պարզաբանեց, թե ուր է եղել 44-օրյա պատերազմին նախորդող օրերին։

«Սեպտեմբերի 25-ին գործուղված եմ եղել ՌԴ՝ զորավարժությունների։ 25-ից 26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում՝ նորից գործուղման շրջանակում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման կազմակերպման նպատակով։ Սեպտեմբերի 26-ի երեկոյից մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում՝ շարունակելով գործուղումս դեպի կենտրոնասիական երկիր՝ վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու։

Ընդ որում, նորից սպառազինության ձեռքբերման հարց պետք է քննարկվեր։ Վայրէջքի պահին՝ 27-ի առավոտյան, ԳՇ պետից տեղեկացվել եմ, թե ինչ է կատարվում։ Ունեցել եմ խոսակցություն վարչապետի հետ, երեք ժամվա ընթացքում ինքնաթիռ գտանք ու հետ եկա Հայաստան։ Դա խոչընդոտներով էր, քանի որ ես ստիպված էի ինչ-որ բան անել, Վրաստանով եմ եկել։ Ամսի 28-ի լուսադեմին՝ ժամը 4-ին եղել եմ Երևանում»,- պատմեց Դավիթ Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։