Մրգերն ընդդեմ բանջարեղենի. ո՞րն է ավելի առողջարար

Մրգերն ընդդեմ բանջարեղենի. ո՞րն է ավելի առողջարար

Շատերը կարծում են, որ մրգեր ուտելը նույնքան օգտակար է, որքան բանջարեղենը, ուստի փորձում են դրանք հնարավորինս հաճախ գնել, հատկապես ամռանը։

Ենթադրվում է, որ դեղձը, խնձորը, բանանն ու նարինջը սննդակարգի կարևոր մասն են կազմում, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ և այլն: Սակայն, ինչպես պարզել են ԱՄՆ Ուիլյամ Պատերսոնի համալսարանի գիտնականները, մրգերն իրենց օգտակար հատկություններով նույնիսկ չեն կարող մոտենալ բանջարեղենին։

Նրանք 40-ից ավելի ապրանքների ուսումնասիրություն են անցկացրել, և պարզվել է, որ առողջության վարկանիշի առաջին տողերը զբաղեցնում է բացառապես բանջարեղենը։ Ուրեմն օրգանիզմի վրա ամենադրական ազդեցությունն է թողնում կոտեմը։

Կոտեմի տերևները հարուստ են A, E, C, K և B վիտամիններով, պարունակում են նաև խոլին, նիացին ու ֆոլաթթու: ԱՅն բարենպաստ ազդեցություն ունի հիշողության և ուղեղի ճանաչողական գործառույթների վրա։

Հանրաճանաչ ու բոլորին հասանելի, առաջին տասնյակում են գազարն ու կարտոֆիլը, կաղամբի տարբեր տեսակները, ինչպես նաև լոլիկը, սպանախն ու պրասը։ Այս մասին գրել է Росбалт-ը։

Հետաքրքիր է, որ միայն մեկ միրգ է հայտնվել լավագույն 30-ում՝ կիտրոնը, որը 28-րդ տեղում է։