Հարևանների հետ բարեկամական հարաբերություն կառուցելն է մեր առաքելությունը․ Գուրգեն Արսենյան

Հարևանների հետ մեր փոխհարաբերությունները կառուցելուց մենք պետք է առաջնորդվենք բացառիկ բարեկամական մթնոլորտ ստեղծելու սկզբունքով։ Ասվածը ոչ միայն պաշտոնական հարաբերությունների մասին է, այլ նաև՝ ոչ պաշտոնական։ Այդ մասին այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Ըստ նրա՝ բոլոր հարևանների հետ բարեկամական հարաբերություն կառուցելն է իրենց առաքելությունը։

«Դա մեր էթնոսի՝ իր տարածքում ապրելու գրավականն է։ Մենք կանգնած ենք խնդիրների առջև, որոնք էլ թնջուկներ են առաջ բերում։ Մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ է, մյուսը՝ հայ-թուրքական հարաբերությունների։ Այդ թնջուկի առկայությունը վտանգ է գեներացնում։ Վրաստանի օրինակով, մենք պետք է կարողանանք բոլոր ժողովուրդների հետ գտնել գոյակցության բանալին։ Պետք է խաղաղ ապրենք՝ չունենալով իրար վերացնելու ցանկություն։ Պետք է հասկանանք՝ ինչն ենք ճիշտ արել, ինչը՝ ոչ»,- նկատեց Արսենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։