Խնդիր է դրված, որ թիմը դուրս գա խմբային փուլ. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Խնդիր է դրված, որ թիմը դուրս գա խմբային փուլ. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղին ընդառաջ կայացել է հայկական ակումբի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի ասուլիսը:

«Եթե հաշվի առննեք, որ նախորդ մրցաշրջանում թիմը դուրս է եկել խմբային փուլ, զարմանալի կլիներ, որ այս տարի այլ խնդիր դրված լիներ: Խնդիր է դրված, որ թիմը դուրս գա խմբային փուլ: Մենք լավ նախապատրաստական շրջան ենք անցել ու գիտենք մեր թույլ ու ուժեղ կողմերը: Գոհ եմ տղաների աշխատանքից: Ինչ վերաբերում է խաղին, ասեմ, որ մեր մրցակիցը թույլ չէ, եթե տեսնենք նրանց բյուջեն ու պատմությունը: Մեզ դժվար խաղ է սպասվում, հատկապես եթե հաշվի առնենք, որ պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ է լինելու»,-ասել է Բարսեղյանը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղը տեղի կունենա այսօր: