Բանակցություններից հետո Ադրբեջանը զինված ուժերը ետ է քաշել Փառուխից

Բանակցություններից հետո Ադրբեջանը զինված ուժերը ետ է քաշել Փառուխից: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Բանակցությունների արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք, յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում․

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»։

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։