Փաշինյանը ԱԱԾ-ն վերջնական իրենով է անում

Կառավարությունն այսօր հավանություն տրվեց «Ազգային անվտանգության մարմիներում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմինների» մասին և մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերին:
Փոփոխությունները վերաբերում են նրան, որ ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին այսուհետ կնշանակի ու պաշտոնից կազատի ոչ թե հանրապետության նախագահը, այլ վարչապետը։
Բացի այս, այս փոփոխություններով ԱԱԾ տնօրենն ու տեղակալները կդառնան հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։
Նախագծերն առաջարկվում է համարել անհետաձգելի, հարցը խորհրդարանում կքննարկվի հրատապ ռեժիմով։