Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի. Հռիփսիմե Խուրշուդյան

Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի. Հռիփսիմե Խուրշուդյան

Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի համար ԵԱ-ի բրոնզը ոսկու արժեք ունի:

«Իհարկե, այս ամենում զգացմունքային պահ էլ կա, քանի որ նմանատիպ մրցաշարի չէի մասնակցել իմ 24 տարվա կարիերայի ընթացքում: Նման ոգևորված հանդիսական չէի տեսել: Հրման վերջին մոտեցման ժամանակ ներդրեցի իմ ամբողջ ուժերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդուհին:

Խուրշուդյանի խոսքով` ուրախ է իր արդյունքից, հուզված` երկրպագուների աջակցությունից։ 

« Այս մեդալը շատ բաղձալի էր ինձ համար։Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի: Խոսատացել էի ինքս ինձ, հանդիսականին, որ եթե վերադառնամ, վստահաբար մեդալ կնվաճեմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Խուրշուդյանը նշեց, որ առայժմ պետք է մտածի վնասվածքի մասին։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց ևս մեկ մեդալ:

Կանանց 87 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Նա վաստակեց նաև բրոնզե երկու փոքր մեդալներ: