Կլինե՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին

Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ նախատեսված չեն, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։
«Եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումներին, ապա ոչ, դրանք նախատեսված չեն»,- ասել է Շեւցովը։
Նրա խոսքով՝ միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ներառում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր։