«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի ՖԱ գավաթը․ «ՄանՍիթին» զրկվեց ոսկե դուբլ ձևակերպելու հնարավորությունից

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի ՖԱ գավաթը՝ հաղթելով Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ տեղի ունեցավ մանչեսթերյան դերբի, բայց այս անգամ հաղթեցին «կարմիր սատանաները»։
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխադրո Գառնաչոն (30')՝ օգտվելով «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի և դարպասապահի չհամաձայնեցված գործողություններից։
39'-ին «ՄանՅուն» 2-րդ գնդակն է ուղարկեց հակառակորդ թիմի դարպասը։ Կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո Կոբի Մայնուն հանգիստ գրավեց դարպասը։
87-րդ րոպեին փոխարինման մտած հարձակվող Ժերեմի Դոկուին հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն դա բավարար չեղավ։
Սա 13-րդ ՖԱ գավաթն է «Յունայթեդի» համար։
Հանդիպման առանցքային պահերն այս տեսանյութում