Միշել Տեր-Զաքարյանը «թքած ունի» Մբապեի հեռանալու վրա

Միշել Տեր-Զաքարյանը «թքած ունի» Մբապեի հեռանալու վրա

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն անդրադարձել է Ֆրանսիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին լուրերին։

«Թքած ունեմ։ Նա այլևս չի խաղա ՊՍԺ-ում, դա նշանակություն չի ունենա»,- ասել է հայազգի մարզիչը, որի խոսքերն է մեջբերել RMC Sport-ը։

«Նա երեք անգամ գոլ խփեց մեր դարպասը, որոնցից երկուսը մենք թույլ տվեցինք»,- ասել է նա  2-6 սեփական հարկի տակ պարտությունից հետո։

«Գիտենք, որ երբ նրան ժամանակ ենք տալիս մտածելու, բավական տաղանդ ունի պահն իրացնելու համար։ Նա օգտագործում էր այն, որտեղ պետք էր: Բայց մենք դեռ երեք անգամ բաց թողեցինք»,- հավելել է նա` խոսելով 26-րդ տուրում կրած պարտությունից հետո։

Հաջորդ մրցաշրջանից Մբապեն հանդես կգա Մադրիդի «Ռեալում»։ 2023/24 միրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը դարձել է 38 գնդակի և 8 գոլային փոխանցման հեղինակ։