Ինչի՞ վրա է հիմնված Փաշինյանի քաղաքականությունը․ մանրամասնում է հենց Փաշինյանը
Այն քաղաքականությունը, որ ԼՂ-ի հարցում և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում ՀՀ-ն իրականացնում է այսօր, հենված է հենց ԼՂ հարցի բանակցային ամբողջ գործընթացի վերլուծության, ձեռք բերված իմացության ու գիտելիքի վրա։ Այդ մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ պատերազմի վերաբերյալ տեղեկություններին կանդրադառնա՝ հաշվի առնելով պատգամավորների հարցերը։
«Մանրամասներ հայտնել չեմ կարող, բայց հրապարակային կանդրադառնամ որոշ հարցերի»,- նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ դռնփակ ռեժիմով էլ է պատասխանելու հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։