Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մաքաբիի» դեմ խաղում (7:2) դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Այսպիսով, արգենտինացին դարձել է մրցաշարի պատմության ամենատարեց խաղացողը, ով մեկ խաղում կարողացել է դուբլի հեղինակ դառնալ ու երկու գոլային փոխանցում կատարել։
Մեսսին ներկայումս 35 տարեկան 123 օրական է։
ՊՍԺ-ն վաստակեց 11 միավոր և ապահովել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։