Այո, ես զանգահարել եմ Աշոտ Փաշինյանին. զոհվածի ծնողը պարզաբանում է

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը լուր տարածեց, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, իբրև թե, փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին:

Հետագա զարգացումները հայտնի են բոլորին, իսկ Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորված է: Այն բանից հետո, ինչ զոհված զինծառայողների ծնողները դադարեցրեցին ի նշան բողոքի նստացույցը Կառավարության շենքի դիմաց, բազմապիսի շահարկումներ եղան նրանց հասցեին: MediaHub-ի հետ զրույցում  զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը պատմեց միջադեպի օրվա հետ կապված որոշակի դրվագ, մասնավորապես այն, որ ինքը զանգահարել է Աշոտ Փաշինյանին այդ օրը: